Ոչ տրանսպորտի թանկացմանը. Առաջիկա օրերին թևկապով մարդիկ կթակեն ձեր դուռը
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես է գալիս «Մայր Հայաստան» շարժումը։
««Մայր Հայաստանը» դեմ է տրանսպորտի թանկացմանը։ Մենք ամիսներ առաջ նախագիծ ու փաթեթ էինք առաջարկել։ Մենք հիմա նախաձեռնում ենք քաղաքացիական ակցիա, ձեզանից յուրաքանչյուրը կարող է միանալ դրան իր ստորագրությամբ, սա պաշտոնական ակցիա է։ Մենք հնարավարություն ունենք այդ նախագիծը ներկայացնել քաղաքացիական նախաձեռնությամբ։ Սա պաշտոնական գործընթաց է, որի նախադեպը չի եղել։ Ավագանու նիստում պետք է քննարկվի այդ նախագիծը»,-հրապարակած տեսանյութում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով, նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկվելու համար անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 8 հազար բնակչի ստորագրություն։
Թևանյանն ասաց, եթե նիստում նախագիծը մերժվի, ապա հարցը դնելու են հանրաքվեի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին