«Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքում է իր պաշտոնը
Երկուսուկես տարվա աշխատանքից հետո «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքում է իր պաշտոնը։ Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումից։
Գոհար Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հուլիսին։ Նրա ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է«Ոսկե Դուբլի» հեղինակ։
Գոհար Վարդանյանը ակումբին միացել էր 2015 թվականին և տարբեր ժամանակաշրջանում զբաղեցրել տարբեր պաշտոններ։
«Նա աշխատում էր ի շահ ակումբին և դառնում բարձր մակարդակի մասնագետ։
«Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհակալ է Գոհար Վարդանյանին աշխատանքի և ժամանակի համար, որը նա տվել է ակումբին և մաղթում հաջողություն հետագա գործունեության մեջ»,- նշված է «Ուրարտու» ՖԱ-ի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին