Սուխումի մուտքի բոլոր երեք կամուրջներն ապաշրջափակվել են
Աբխազական ընդդիմությունը ապաշրջափակել է Սուխումի մուտքի բոլոր կամուրջները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ակտիվիստները դադարեցրել են միջամտությունը շարժմանն այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը ժամանակավոր պահման վայրից ազատ են արձակել հինգ ընդդիմադիրների։
Նրանց բերման են ենթարկել նախօրեին պատգամավորի հետ ծեծկռտուքի համար։ Աբխազիայի խորհրդարանը ընդունել է «Բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակը կարգավորելու մասին» օրենքը, որը կարգավորում է ներդրումների մասին Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի որոշ հայեցակարգեր։
Ընդդիմությունը պնդում է, որ խոսքը Աբխազիայում Ռուսաստանին բնակարաններ վաճառելու մասին է, և դեմ է փաստաթղթի վավերացմանը։
Պետական անվտանգության ծառայության կողմից ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո նրանց ընկերները փակել են Կոդորի կամուրջը, ինչպես նաև Գումիստայի վերին և ստորին կամուրջները։ Նրանք խոստացել են փակել անցումը, քանի դեռ ընդդիմադիրները ազատ չեն արձակվել։
Այսօր բերման ենթարկվածների գործերը փոխանցվել են դատարան, որը պարզել է, որ հանցակազմ չկա և գործը կարճել է։
Իսկ ահա «Кавказский узел»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 11-ին Սուխումի անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, որոնք մասնակցել են Գուդաուտայի շրջանում հանրային հանդիպմանը։
Ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջներից հետո տեղի բնակիչները Պետական անվտանգության ծառայության մոտ բախվել են ուժայինների հետ։ Ցուցարարները փակել են Գումիստա, Նիժնի Գումիստա և Կոդորի կամուրջները Սուխումի մուտքերի մոտ։Վարչական շենքերը շրջափակված են զինվորականներով։
Աբխազիայի գլխավոր դատախազ Ադգուր Ագրբան ասել է, որ ակտիվիստները ձերբակալվել են «պատգամավորի նկատմամբ անօրինական գործողությունների համար՝ ուղեկցվող անպարկեշտ խոսքերով»։ Նա նաև նշել է, որ ձերբակալվածների և ընդդիմադիրների հարազատները փորձել են մտնել Պետական անվտանգության ծառայության շենք՝ նրանց ազատելու համար։ Ավելի ուշ հրապարակվել է կոնֆլիկտի տեսանյութը։ «Կովկասյան հանգույցը» «Աբխազիայի ճգնաժամը» էջում նյութեր է հրապարակում Աբխազիայում բողոքի ցույցերի մասին։
Համացանցում հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին