ՔՊ պատգամավորները տապալեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ-ի ուղերձի ընդունումը
«Ի՞նչն է այստեղ ընդդիմության քաղաքական շահը, այստեղ հայ ժողովրդի քաղաքական շահն է արտացոլված։ Երբ դուք դեմ եք արտահայտվում սրան, նշանակում է դուք դեմ եք հայ ժողվորդի հավաքական կամքին և շահին»,- ԱԺ ամբիոնից փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ԱԺ որոշման մեջ ընդամենը ասվում է, որ պետք է միջազգային հանրությանը կոչ անել ճնշում գործադրել Բաքվի իշխանությունների վրա հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում, իսկ ՀՀ կառավարությանը հորդորել ավելի ակտիվ լինել։
Մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե ընդդիմությունը գերիների հարցը փորձումէ վերածել քաղաքական կապիտալի։
Միանսյանի խոսքով՝ ողջ դժբախտությունն այն է, որ քաղաքական մեծամասնությունը ոչ մի կերպ չի ցանկանում առաջ գնալ հայ ժողվորդի նպատակներին ու ցանկություններին։
Նշելով, թե հայ ժողովուրդը ցանկանում է, որ ազատ արձակվեն ռազմագերիները, իսկ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնը օգտագործում է ի չարս այդ նպատակի։
Հարցը զեկուցող «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ տարակուսեց, որ ՔՊ-ական մեծամասնությունը նման որակում է տալիս ընդդիմությանը, որոնցից շատերը բաքվի բանտերում ապօրինաբար պահվող ռազմագերիների հետ ունեցելեն աշխատանքային և անձնական սերտ հարաբերություններ, և ՔՊ-ն նման որակում է տալիս նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որի եղբայրը ներկայում Բաքվի բատում է։
Իշխող ՔՊ խմբակցությունը չքվեարկեց և ընդդիմության 30 կողմ ձայները բավարար չեղան «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ուղերձի նախագիծն ընդունելու համար։
Հարակից հրապարակումներ`
- COP 29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հարցով ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է. Աբրահամյան
- «Հրապարակ». ՔՊ-ն չի ուզում հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին