Մինչ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ճաշում էին ԱԺ ճաշարանում, ընդդիմությունը որոշել է չմասնակցել այսօրվա հարցուպատասխանին
Մինչ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ճաշում էին Ազգային ժողովի ճաշարանում, ընդդիմությունը որոշել է չմասնակցել այսօրվա հարցուպատասխանին։
Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում չորեքշաբթի օրերին կառավարության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են Ազգային ժողով՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղուց չի մասնակցում հարցուպատասխանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը, մեր տեղեկություններով, այսօրվա հարցուպատասխանին չի մասնակցի` բավարարվելով այսօր ունեցած ելույթներով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից մեկնարկած քառօրյայում քննարկվում է 2025 թվականին պետական բյուջեի նախագիծը և այս երկու օրերին ընդդիմադիր պատգամավորները հասցրել են հարցեր ուղղել գործադրի ներկայացուցիչներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան