Վաղը՝ համաժողով, իսկ նոյեմբերի 15-ին՝ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ․ Գրետա Թունբերգի հայաստանյան օրակարգը
Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր այցելել է Ջերմուկ։ Այդ մասին հայտնում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը։
«Գրետա Թունբերգի այցը Ջերմուկ շատ սիմվոլիկ ու կարևոր է»,- գրել է Ենոքյանը՝ կից հրապարակելով լուսանկար։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Թունբերգը ժամանել է Հայաստան։
«Հայ-վրացական սահմանին նրան ջերմ ընդունելության արժանացրին Համայնքային համախմբամն և աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, էկո-ակտիվիստ Օլեգ Դուլգարյանը, ՀԿ- թիմի անդամ Ջուլիա Ամիրաղյանը և Կլիմայական արդարության հայկական նախաձեռնության ներկայացուցիչները։ Հյուրի հետ միասին այցելեցին պատմական Հաղպատի վանական համալիր՝ ծանոթանալու հայկական ճարտարապետական ժառանգությանը։
Պետք է ընդգծել, որ Գրետան սկզբունքորեն մերժել է Ադրբեջանում կայանալիք COP29-ին մասնակցությունը՝ նախընտրելով համերաշխություն հայտնել Հայաստանին։ Սա շարունակությունն է նրա հետևողական դիրքորոշման, քանի որ նա արդեն իսկ հանդես է եկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և Արցախի հայության բռնագաղթի դեմ հրապարակային հայտարարություններով։
COP29-ի ընթացքում Կլիմայական արդարության հայկական նախաձեռնությունը կիրականացնի մի շարք զուգահեռ ծրագրեր։ Մասնավորապես՝ 2024թ․ նոյեմբերի 14-ին նախատեսվում է համաժողով, իսկ նոյեմբերի 15-ին՝ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան