Քաղաքական 15:26 13/11/2024 Հայաստան

Սուտ-վախեր-բռնաճնշումներ՝ սա է ձեր կառավարման շղթան, որի վրա անհնար է դիմադրողականություն ունեցող պետություն կառուցել. Գալստյան

 ««Մենք դպրոց կառուցել չգիտենք»,  նորակառույց դպրոցներ այցից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  Համաձայն եմ այս եզրահանգմանը, մանավանդ որ  ձեզ գրեթե ոչինչ չի հաջողվում. պարտությունն ու կորուստն ավելի հեշտ է տրվում»,- ԱԺ-ում ունեցած ելույթում նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Լիլիթ Գալստյանը։

Նրա խոքսքով՝ դրապատճառները սեփական ձախողումները  տեսնելու քաջություն է պահանջում։

«Խոսեմ դպրոցից և մասնավորապես դասագրքերից, որովհետև դպրոցը սոսկ շենքը չէ, նաև դասագիրքն է, որակյալ կրթությունը, սովորողների պաշտպանված իրավունքները, մանկավարժի հեղինակությունը, նաև՝  դպրոցի նկատմամբ հանրային վստահությունը: 

Հիշում եք՝ 2023-24 ուստարին սկսվեց  2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների մոտավորապես 10-ը դասագրքերի բացակայությամբ, ինչը նախարարությունը որակեց որպես անցումային փուլի դժվարություն, խոստանալով հաջորդ տարի ավելի պատշաճ մրցույթ կազմակերպել: 

Պատմության 7-րդ դասարանի սկանդալային դասագրքի ոդիսականն էլ եք հիշում. երբ ոչ միայն արհամարհվեց տասնյակ պատմաբանների հիմնավոր քննադատությունը, այլև վերջինիս ճանապարհը հարթելու համար՝ նախարարության կամայական որոշումով  գործածությունից հանվեց փորձաքննությամբ հաստատված՝ Ղազարյանի դասագիրքը։  Վերջերս՝ մի խումբ ծնողների և մանկավարժների հայցով,  նախարարի սույն հրամանը դատարանը ճանաչեց  ոչ իրավաչափ:

Այդուհանդերձ, նույն Սմբատ Հովհանիսյանին  վստահվեց նաև 8-րդ դասարանի դասագիրքը, որն արդեն հասցրել է միջազգային սկանդալի առարկա  դառնալ:

Համառ անդրդվելիությամբ այս տարի մերժվեց 10-րդ դասարանի պատմության դասագիրքը՝ պատրաստված պատմաբանների  այն խմբի կողմից, որոնց նախարարն ինքն էր հորդորել դասագիրք պատրաստել:

2024-25 ուստարին մեկնարկել է 13 դասագրքի բացակայությամբ, որոնցից 5-ը ` 10-րդ դասարանում, նույնքան էլ՝   ավագ դպրոցում:

Այս անգամ նոր՝ հիմնազուրկ արդարացում, թող զարգացնեն հետազոտական մտածողությունն ու սովորեն թղթապանակով աշխատել: Մինչդեռ՝ դասագրքով ապահովելը օրենքի պահանջ է և լիազոր մարմնի իմպերատիվ պարտականությունը։

Ակնհայտ է՝ դասագրքերի պատրաստման հիմնական պատասխանատու «Մասնակցային դպրոց» հիմնադրամը և վերջինիս՝ ձեր քաղաքական թիմի անդամ տնօրենը,  ձախողել են  գործընթացը: Քաղաքական թիմի անդամ  լինելը դեռ բավարար չէ մի ամբողջ ոլորտ արկածախնդրության մատնելու և քաղաքական պատվեր սպասարկելու համար:

Ո՞վ է փոխհատուցելու բյուջեից մսխված անարդյունավետ ծախսերը, կամ աշակերտների խաթարված կրթական իրավունքը:

Ցավոք, կրթական համակարգը վերածվել է մինչև վերջ չմտածված, չհիմնավորված փորձարկումների դաշտի, ուր «բարեփոխում» հնչեղ բառի ներքո համակարգը շարունակական ցնցումների է ենթարկվում:

Երկրում, ուր դպրոց կառուցել չգիտեն, ուր կառավարության ծրագրով  մինչև 2026-ը խոստացված 300 դպրոց, 500 մանկապարտեզի դիմաց ունենք ընդամենը 35 ավարտուն դպրոց, այն էլ՝ կասկածելի որակով, հղանում եք ակադեմիական քաղաք կառուցել։ 

Հիշեցնեմ, որ 2023-ին ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը ընդամենը 41 տոկոս էր,  իսկ 2024-ի անցնող տասը ամիսների կտրվածքով  ընդամենը 31,9%:
Ըստ «ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի /2.2.2 կետ/ մինչև 2030 թ. Ակադեմիական քաղաքի ստեղծումը ավարտված պիտի լինի՝ ներառյալ կլաստերները և բոլոր ենթակառուցվածքները։ Մինդեռ գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակող  գերմանական  ընկերության ներկայացուցիչը   հայտարարել է, որ առաջին կառույցը շահագործման կհանձնվի  միայն 2029-ին։

 Քաղաքի կառավարման և տնտեսության հայեցակարգի մշակման բյուջե եք նախատեսում, այն դեպքում, երբ  լուծված չեն բովանդակային և որակական բազմաթիվ հարցեր,  բացարձակապես հստակ չէ մարզային բուհերի ճակատագիրը, քննարկված չեն անվտանգային, գիտական, տնտեսական կամ ֆինանսական հիմնավորումները։

Սա հնչեղ վերնագրով հերթական արկածախնդրությունն է, կենտրոնի շենքերը օտարելու օրակարգ։ Քանդում եք ՝ հետո մտածում, թե ինչ կառուցել։  Ճիշտ կոնսերվատորիայի նորոգման պես․ երբ օրերս տեղացած անձրևից հետո, պարզվեց, որ տանիքը չկա, իսկ միլիոններ գնահատվող  երաժշտական գործիքները հայտնվել են անձրևի տակ։ Եվ իհարկե, այս աղետի, քամուն տված ֆինանսական միջոցների համար պատասխան տվող չկա։

Հարց, Երևանում և այլուր ընթացող անորակ շինարարությունը, ասֆալտապատումը կամ կառուցապատումը վերահսկող տեսչական ծառայություն գոյություն ունի և ինչով է զբաղված։

Բուհերում քաղաքական հետապնդումների մասին շատ եմ խոսել, այդ թվում Բրյուսովի մասին,  որի ռեկտոր Գյուրջինյանը ակնհայտորեն ընտրվել-նշանակվել է  օրենքի կոպիտ ոտնահարմամբ։ Հիշեցնեմ, կառավարության հովանու ներքո ընթացող զավթման պրոցեսն ուղեկցվում էր դատական շինծու գործերով, որոնցից մեկն էլ քպ-ական պատգամավորի հայցի վրա։

Եվ ինչ՝ օրերս նախկին ռեկտորի խորհրդականի  նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվեց՝ արդարացման վճիռով։  Մեկ այլ դատական վճռով վերջերս անմեղ ճանաչվեց Բրյուսովի նախկին պրոռեկտորը։ Այս երկու դեպքով 10 միլիոնի հատուցում պիտի տրվի պետական միջոցներից, իսկ քանի ուսանողի վարձ կծածկեր այս գումարը, էլ չեմ խոսում բուհին և կոնկրետ տվյալ անձանց հասցված բարոյական վնասի մասին։ 

Փոխվարչապետ Տ. Խաչատրյանին, ով կառավարման խորհրդի նախագահն է,  պաշտոնապես զգուշացրել էի Բրյուսովում տեղի ունեցած և շարունակվող ապօրինությունների մասին։ Դուք հարկադրում եք մարդկանց դատարաններում պաշտպանել իրենց իրավունքները, աչք փակելով օրենքի և  իրավունքների ակնհայտ ոտնահարման վրա։  Սրանք ապօրինի հետապնդման միակ դեպքերը չեն։ Քաղաքական խտրականությամբ դասախոսական գործունեությունից մեկուսացվել են  ոչ իշխանական հայացքներ ունեցող մի քանի տասնյակ դասախոսներ՝ Բրյուսովից և ԵՊՀ-ից։ Հիմա դատարանում վիճարկվում է ԵՊՀ-ից մի քանի հայցը։  Հիշենք Թումանյանի տուն թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու ապօրինի որոշումը, որը ևս դատարանի կողմից ապօրինի ճանաչվեց։

Առհասարակ բուհեր-ի հետ աշխատելու նախարարության մոտեցումը ավտորիտար է, եթե ոչ՝ արհամարհական։ Ագրարային համալսարանին ըստ ության ձևական հարցում եք ուղղում մասնաշենքի մի մասը այլ հաստատության հատկացնելու համար,  իսկ 31-ն արդեն կայացնում որոշում։

Վերջերս հրապարակցած NDI-ի  սոցհարցման արդյունքները կրթության նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտ են արձանագրում։ Անվտանգային խնդրից հետո երկրորդ մտահոգիչ ոլորտը կրթությունն էր։ Այս մասին են խոսում նաև 2024-ի կատարողականի որոշ ցուցիչներ։

Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագիրը կատարվել է ընդամենը 15․63 %-ով, ընդ որում գույքով և տեխնիկայով ապահովում՝ 7.56%, կրթության որակի ապահովումը 31% է։ Ուսուցչի և տնօրենի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ, հարյուրավոր են թափուր տեղերը։

Երրորդ տարին անընդմեջ բարձրաձայնում եմ՝  պետական հատվածի ամենացածր՝ թանգարանային և գրադարանային ոլորտին աշխատավարձի մասին։   Երեկ ֆինանսների նախարարը դարակազմիկ հայտարարություն արեց, հորդորելով, որ վերջիններս ֆինանսական միջոցներ գեներացնեն՝ մոռանալով, որ գրադարանն ու թանգարանը  թատերահամերգային կազմակերպություն չեն, և գրեթե հնարավոր չէ դա անել, հետո շատ համոզված եզրակացրեց, որ, եթե թանգարան չեն գնում, թող փակվեն դրանք։

Եվ սա ասում է այն կառավարության անդամը, որն ամբողջովին ձախողել է իր պարտականությունը.  անցնող  10 ամիսների կտրվածքով հանրային գրադարանների, թանգարանների և պատկերասրահների բարեկարգման, գույքային և տեխնիկական  հագեցվածության կառավարության կատարողականը 0- է։  ԶՐՈ…

Եվ դեռ ուզում եք, որ դրանք հրապուրիչ լինեն։

Վերջերս օրենքի փոփոխությամբ հրաժարվեցիք պատվավոր կոչումներից, մեկնաբանելով, թե խրախուսման այլ եղանակներ եք ներդնում։ Պատվավոր կոչման փիլիսոփայությունը սոսկ հոնորարով պայմանավորելը,  պարզունակ մոտեցում է, բայց նույնիսկ այս պարագայում անցնող 10 ամիսների ընթացքում միջազգային հեղինակավոր փառատոներին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի որևէ գործիչ չի խրախուսվել։

Մեղմ ասած այնքան էլ լավ չեն Սփյուռքի հանձնակատարի գործերը։

Հավանաբար հիշում եք, երեք տարի առաջ ինչ հեղափոխական արդյունքներ էր խոստանում հանձնակատարի ինստիտուտի ներդրմամբ։  Այսօր 16 երկրներում իբրև թե կան դրանք և ի՞նչ՝ զրո արդյունք։

Գլխավոր հանձնակատարը՝ թրենդի մեջ լինելու համար ՝ հեգնում էր Սփյուռքի նախկին խորհրդաժողովները։ Մի երեք այդպիսին էլ ինքն է կազմակերպել և  ի՞նչ․․․  ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում ծրագրի կատարողականը 0 է։

Զրոյական են նաև Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում, նաև սփյուռքի համայնքների կրթամշակութային աջակցություն  ծրագրերը:

Ի վերջո, ներկայացվել է սոսկ  ծախսային բյուջետավորման նախագիծ, ուր չկա միջոցառումների նկարագրությունը, հետևաբար դրանց արդյունավետության կամ առաջնահերթության մասին խոսել պարզապես անհնար է, վաղը նույնքան էլ անհնար է դառնալու որակական հաշվետվություն պահանջելը։

Ֆեստիվառների, Սնուպ Դոգերի, Fasion Week-երի վրա միլիոնավոր դոլարներ եք մսխվում։ Զրո բովանդակությամբ  այդ միջոցառումները  դեֆորմացված հասարկությանը թմբիրի մեջ պահելու և կառավարելի դարձնելու գործիքներ են: 

            Սուտ-վախեր-տեսարաններ-բռնաճնշումներ՝ սա է ձեր կառավարման շղթան, որի վրա  անհնար է մրցունակ  և դիմադրողականություն ունեցող պետություն կառուցել»,- ասաց պատգամավորը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}