Հայաստանի հետ բանակցվող փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան. Հաջիև
Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։ ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս պահին և մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Հավանաբար, դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»,- ասել է նա։
Հաջիևի խոսքով, փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան։
«Այդ պատճառով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով: Որովհետև հայկական կողմը ժամանակին չարձագանքեց մեր առաջարկներին՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի հետ։ Այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Հավանաբար, դեկտեմբերից նոր գործընթաց կլինի»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Պարտադրված խաղաղության գործընթաց է, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ամբողջ հասարակության շահերին.BBC
- Դեռևս շարունակում են մնալ հարցեր. Վահան Կոստանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
- Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությանը. Ալիև
- ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները
- Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան