Նոր տարվա տոնավաճառ՝ 2024-2025
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։
«Այն տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ. հունվարի 6-ը ներառյալ։
Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված:
Ամսաթվեր՝ դեկտեմբերի 08. 2024թ. - հունվարի 6. 2025թ. Ժամեր՝ 12:00 - 22:00 (որոշ օրեր՝ մինչև 24։00-ն):
Ի՞նչ ենք փնտրում տոնավաճառում ներկայացնելու համար․
- ամանորյա խաղալիքներ և նվերներ. ձեռագործ իրեր, զարդեր, յուրահատուկ նվերների փաթեթներ,
- ուտեստներ. տաք խորտիկներ, ապուրներ ու փառատոնային ուտեստներ,
- խմիչքներ. տաք գինի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ,
սուրճ, թեյ ու քաղցրավենիք:
Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերության։ Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ, ցանկ։
Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին։
Տոնավաճառին մասնակցելու հայտը բաց է։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը․։ Հայտերին առնչվող մանրամասների համար կապ հաստատել +374 91 26 45 95, +374 77 26 45 95 հեռախոսահամարներով: Էլ-հասցե՝ [email protected]»,- ասվում է հաղորդագրությունում: