Հորս ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր՝ ոչ մի հայ անվտանգ չէ. Ռուբեն Վարդանյանի որդի
«Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մենք բոլորս գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ամբողջովին հակասում է միջազգային նորմերին և չափանիշներին, և մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե այդ երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում։ Սա գործողության կոչ է, որին պետք է արձագանքենք»,- The Armenian Report-ին ասել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:
Նա նշել է, որ իր հայրը մեկ տարի ապրել է Արցախի ժողովրդի հետ, կարճ ժամանակով՝ երեք ամիս, զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը։ Նրա աշխատանքը, սակայն, հիմնականում կենտրոնացած է եղել հումանիտար խնդիրների և կրթական ծրագրերի վրա. «Վերջին ութ ամիսներին նա պարզապես տեղացի էր, որը, չնայած ստեղծված ծանր իրավիճակին, շարունակում էր իրականացրել մարդասիրական և բարեգործական բազմաթիվ ծրագրեր»։
«Ես անհանգստանում եմ հորս համար, բայց նաև անհանգստանում եմ բոլոր այն հայերի համար, որոնք պահվում են Բաքվում։ Կարծում եմ, որ հորս՝ Ռուբեն Վարդանյանի նման մարդու ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր, որը հղվեց ողջ հայ ժողովրդին, այն է՝ ոչ մի հայ անվտանգ չէ, և նման բան կարող է պատահել բոլորի հետ», -նշել է Դավիթ Վարդանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը
- Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
- Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան
- Ռուբեն Վարդանյանի որդի. Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա
- Նուբար Աֆեյան. Ռուբեն Վարդանյանն ընտանիքին ներկայացրել է իր մտահոգությունները
- Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
- Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners
- Politico-ն բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
- Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին ստիպել են ոտքի վրա կանգնած մնալ, զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը
- Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը
- Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ
- Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին