Ստում են, լկտի սուտ են խոսում. Վահագն Ալեքսանյանը՝ ՔՊ-ի կողմից քաղաքական ճնշումների մասին
«Մեր խմբակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց նաև պետք է հաշվի առնենք որոշ հանգամանքներ, որ բախվել ենք նաև որոշակի իրավական կազուսի, և սրա մասին նաև այնտեղ գրում են ընդդիմադիր որոշ հանրային, քաղաքական գործիչներ»,-ԱԺ-ի միջանցքում լրագրողներին հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով որոշակի տարընթերցումներ և իրավական կոլիզիա կա երկու օրենքների միջև, քանի որ հարց է առաջանում, թե ե՞րբ պետք է ընտրությունները տեղի ունենան, արդյոք առհասարակ կարո՞ղ են ընտրությունները տեղի ունենալ՝ առանց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի։
Ըստ Ալեքսանյանի՝ մի շարք իրավաբաններ մեկնաբանում են, որ համայնքապետն է, որ սահմանում է պաստառների փակցնելու տեղերը և եթե չկա համայնքապետ, ոչ ոք չի կարող դա անել:
«Համայնքապետն է, որ, օրինակ, ընտրատեղամասերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում, ու այստեղ փաստացի որոշակի կազուսի առջև ենք կանգնած»,-հավելեց ՔՊ-ական պատգամավորը:
Նա պնդեց, թե Բալասանյան դաշինքին չեն ճնշում՝ հարցտալով թե երբևիցե այդ դաշինքի անդամներից որևիցե մեկից լսե՞լ են նման բան:
«Այս իշխանության հասցեին տեղից վեր կացողը մտքին ինչ գալիս ասում է, բայց իրենց ճնշել են ու իրենք վախենո՞ւմ են խոսեն: Ստում են, լկտի սուտ են խոսում, ու եթե նման բան ասող մարդ կա, թող իր անունով ասի և իր ասած ստերի համար պատասխան տա: Նրանք ուղղակի դրանով փորձել են վրեժ լուծել Գյումրուց ու գյումրեցիներից: Վրեժ են լուծել այն համայնքից, որը ըստ երևույթին իրենց չի տվել բավարար քվե՝ մեծամասնություն կազմելու համար, վրեժ են լուծել գյումրեցիներից այն իրավական պրոցեսների համար, որոնք ընթանում են՝ մեղավոր նշանակելով գյումրեցիներին»,-հայտարարեց Վահագն Ալեքսանյանը:
Հարցին՝ թե միգուցե՞ ՔՊ-ն է այդ եղանակով վրեժ է լուծում գյումրեցիներից, Ալեքսանյանը պատասխանեց. «Իսկ որ Կենտրոնի թաղապետարանում ձերբակալություններ են լինում, ումի՞ց ենք վրեժ լուծում: Մենք մեզնի՞ց ենք վրեժ լուծում:
Ըստ ՔՊ-ականի՝ Գյումրու քաղաքապետարանում աշխատավարձերի, գնումների, դիզվառելիքի հետ կապված խնդիրներ էլ կան։
Նրա խոսքով Շիրակի մարզպետը խորհրդակցութուն է անցկացրել քաղաքապետարանի դեռևս մնացած պաշտոնյանների հետ և ՏԿԵ նախարարն է տեղյակ ու միասին մեխանիզմներ են մշակում, որպեսզի քաղաքը «կոլապսի չմատնվի»:
«Բալասանյան դաշինքի անթույլատրելի վարքագծի հետևանքով անտերության է մատնվել հանրապետության 2-րդ քաղաքը»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու քաղաքապետի թեկնածուի ՔՊ-ական բարեկամի «խիմկա» արկածը
- Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին