Մինչև դեկտեմբերի 2-ըտեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից։