Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
Ակբա բանկը և American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, որի համաձայն Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի թողարկել և սպասարկել American Express քարտերն ու աշխատել առևտրի և սպասարկման այն կետերի հետ, որոնք ընդունում են American Express քարտերով վճարումներ:
Ակբա բանկը 2009 թվականից American Express-ի բացառիկ գործընկերն է Հայաստանում:
Ակբա բանկը Հայաստանում թողարկում է երեք տեսակի American Express քարտ՝ American Express® Gold քարտը, American Express® Blue քարտը և American Express® Cashback քարտը:
Հայաստանում թողարկվող American Express® Cashback քարտատերերը ստանում են գումարի վերադարձ (cashback), իսկ American Express® Gold և Blue քարտատերերը կուտակում են միավորներ (Membership Rewards®) յուրաքանչյուր վճարման դիմաց:
Բացի այդ, Հայաստանում թողարկվող American Express® Gold քարտի քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել աշխարհի ավելի քան 1400 օդանավակայանների սպասասրահներից, ստանալ ապահովագրական և աջակցության լայնածավալ ծառայություններ, ինչպես նաև օգտվել տարատեսակ բացառիկ առաջարկներից:
Այս համաձայնագրի շրջանակում Ակբա բանկը կշարունակի Հայաստանում ընդլայնել առևտրի և սպասարկման կետերի քանակը, որոնք կընդունեն American Express քարտերը, ինչպես նաև կշարունակի երկրում ծառայություններ մատուցել American Express քարտատերերին:
Համաձայնագրի վերակնքման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում (ԱՄՆ)՝ American Express-ի շտաբ-բնակարանում. համաձայնագիրը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների ուղղությամբ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Բրիանա Ուիլսին։
American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է: American Express-ը շրջանառության մեջ ունի թողարկված ավելի քան 140 միլիոն քարտ, աշխարհի ավելի քան 89 միլիոն առևտրի և սպասարկման կետեր ընդունում են American Express քարտերով վճարումներ:
Ակբա բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է:
Ակբա բանկի մասին
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5,500 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
American Express-ի մասին
American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է հասանելիություն տարատեսակ պրոդուկտների, ծառայությունների և փորձառությունների, որոնք հարստացնում են կյանքը և նպաստում բիզնեսի հաջողությանը:
Իմացեք ավելին՝ այցելելով americanexpress.com կայքէջ։ Միացեք մեզ facebook.com/americanexpress, instagram.com/americanexpress, linkedin.com/company/american-express և X.com/americanexpress սոցիալական ցանցերում, ինչպես նաև youtube.com/americanexpress յութուբյան ալիքում։
Ծառայությունների, պրոդուկտների և կորպորատիվ կայունության վերաբերյալ հիմնական հղումները. personal cards, travel services, merchant services, Resy, diversity and inclusion, corporate sustainability, Environmental, Social, and Governance reports.
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան