Red Eagles և FAF շարժումները նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ` Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ։
«Նոյեմբերի 14-ին` ժամը 18:00, Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության Հրապարակից, ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականի պահանջով։ Երթը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Հատկանշական է, որ Սախարովի հրապարակում Red Eagles և FAF ֆան ակումբների երկրպագուները կմիավորվեն և դեպի մարզադաշտ երթը կլինի միասնական։
Եվ այսպես, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ շատրվաննեդի մոտ, ժամը 18:00-ին։ Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ կարմիր հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 19։00-ին»,-ասվում է հայտարարության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե քաղաքական միջամտություն եղավ, մենք ընդհանրապես ֆուտբոլ չենք ունենա. Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ-ի նախագահի հրաժարականի մասին
- ՀՖՖ. Ֆեդերացիայի կողմից երկրպագուների հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում
- Հաջողություն ենք մաղթում հայկական ակումբին կարևորագույն խաղում․ ՀՖՖ
- ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան