ՀՀ-ի օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Սուրեն Պապիկյան
«Հայաստանի բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերը, ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ, ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետեր Հայաստանի սուվերեն տարածքը»,- Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա ընդգծեց՝ սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ. «Սա պարտավոր ենք սրբորեն կատարել»։
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո Հայաստանի բանակը, բացի Հայաստանի տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելը, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան
- Հիմա էլ փորձում են համոզել, որ միակողմանի զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա տարբեր փուլերում ՀՀ-ի օկուպացված տարածքներից. Աբրահամյան
- 150-200 քկմ թուրքերը բուն են դրել ՀՀ տարածքում և իշխանությունները ոչ մի բան չեն անում թուրքերին քշելու համար. Խաչատրյան
- ՀՀ տարածքից 200 քկմ զիջողներն այնպես են խոսում, կարծես հերոսություն են արել. Պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին