«Զվարթնոց»-ում հայտնաբերել են օդանավակայանի աշխատակցի մարմինը
Նոյեմբերի 8-ին ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած:
Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը, ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Վարդան Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սոչիում գտել են շրթունքների ծավալով ռեկորդակիր կնոջ մարմինը
- Հայտնաբերվել է ամիսներ առաջ կատարված սպանության հետևանքով մահացածի մարմինը
- Սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան