Անասնագոմի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով խոշոր եղջերավոր կենդանիներ են սատկել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 13-ին, ժամը 07:02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշխարհիկ Սաֆարյան փողոցում գտնվող անասնագոմերից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։04-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 180 քմ) և անասնագոմին կից ծածկի տակ՝ պահեստավորած մոտ 1400 հակ անասնակեր։
Փրկարարները և քաղաքացիները համատեղ անասնագոմից դուրս են բերել 14 խոշոր եղջերավոր կենդանի, որից 2-ը սատկել են։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան