Ավագանու անդամ. Երևանցին ձեզ այդ իրավունքը տվե՞լ էր, հարգելի հեղափոխական թիմ
Երևանի ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ներառված է 20 հարց, բոլորը‼️ՉԶԵԿՈՒՑՎՈՂ… «Աննախադեպ» ժողովրդավար և երևանցուն «հաշվետու» իշխանություն, փաստացի, նույնիսկ բյուջեի վերաբաշխումը ներկայացնելու և քննարկելու անհրաժեշտություն չկա, բայց երևանցին ձեզ այդ իրավունքը տվե՞լ էր, հարգելի հեղափոխական թիմ։
«Ինչքան կուզեք, այդքան կծախսենք, վերահսկողը թիմից է»… Ձեզ բաժին հասավ բյուջեն, ժողովրդին՝ «բարեփոխումները». «որակյալ» տրանսպորտ, չվերահսկվող ահռելի շինարարություն, աղտոտված օդի մասին «լեգենդ», փողոցներով, հարյուրավոր հատված ծառեր, «փայլուն» ասֆալտապատում և այդպես շարունակ…»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին