Քննարկվել են Հայաստանում «Ericsson»-ի գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին վերաբերող հարցեր
Նախօրեին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության ավելացումը:
Արարատ Միրզոյանը և Օլլե Բուրելը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների կարևորության, ժամանակակից պայմաններում ժողովրդավարության խթանման ճանապարհին առկա մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում և մակարդակներով ակտիվ փոխգործակցության հրամայականը:
Երեկ Ա. Միրզոյանն այցելել է նաև «Ericsson» ընկերություն։ Վերջինիս նախագահ, գլխավոր տնօրեն Բորյե Էկհոլմի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է ներկայիս պայմաններում առավել արդիական ուղղություններով ընկերության գործունեությանն ու արձանագրված առաջընթացին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին։