10:53 13/11/2024 Հայաստան

Բորբոսասնկեր, միկրոօրգանիզմներ «Ռագմակ»-ի գործարանի արտադրած տոմատում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․Երևան, Արին-Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringenes-ի) և սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ կաթնաթթվային և (կամ) բորբոսասնկեր և (կամ) խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնից հայտնում են, որ այդ արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}