ՀՀ ԶՈւ-երը դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը. Գեղամ Մանուկյան
«ՀՀ ԶՈւ-երը դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը, երեկ ամբողջ հայկական մամուլը գրում է՝ էս ինչ հրթիռն ուղղվել է դեպի Հայաստան»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ կարևորելով սպառազինության գաղտնիության անհարաժեշտությունը։
Նա դիմեց նախարար Պապիկյանին՝ առաջարկելով պայմանագիր կնքելիս հնդկական կողմից պահանջեին, որ որևէ արտահոսք չանի։
Նշելով, թե Սուրեն Պապիկյանը ժամանակին ասում էր,թե զինված ուժերի զարգացման ռազմավարությունը վերջապես հաստատվել է Անվտանգության խորհրդում, Մանուկյանը նշեց, որ 2022-ին այդ ռազմավարության մեջ որոշ բաներ Սուրեն Պապիկյանի դուրը չէր եկել, հետ էին տվել, որ լրամշակեն, 2 տարի հետ նոր ռզմավարություն է հաստատվում:
Մանուկյանի խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից խոսել, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց նրանց:
«Մեկ րոպե լռություն, պարո՛ն Պապիկյան, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերնե՛ր, չի կարելի տեղից խոսել, պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, և չի կարելի խանգարել, անկախ նրանից, թե ինչ է ասում, չի կարելի խանգարել»,-հորդորեց Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության սրտի օլիգարխների մոտ աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը. Թադևոս Ավետիսյան
- Թոշակառուները պետք է գոհ լինեն, որ չեն առաջարկում բարձր կենսաթոշակ ստանալու համար ատեստացիա անցնեն. Գեղամ Նազարյան
- Ժաննա Ալեքսանյան. Հիմա Պապիկյանն ավելի բարձ արժեք է, քան բանակն ու զինվորի կյանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան