Թոշակառուները պետք է գոհ լինեն, որ չեն առաջարկում բարձր կենսաթոշակ ստանալու համար ատեստացիա անցնեն. Գեղամ Նազարյան
«Հերոսը նա է, ով մարտի դաշտում վտանգում է իր կյանքը հանուն երկրի և պետության, սա քննարկման ենթակա չէ, թե հետո էլ ով է հերոս»,-ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա հիշեց, որ խորհրդային տարիներին մարդկանց ոգևորելու համար հերոս բառն օգտագործեցին լավ աշխատողների համար։
«Ինչպես չի կարելի նույն հարթույան վրա դնել գոյություն ունեցող երկիրը պատմականի հետ, այնպես էլ՝ հերոսը չի կարելի նույնականացնել աշխատանքում հաջողություն արձանագրածների հետ»,-ասաց պատգամավորը։
Ըստ Նազարյանի՝ Մարտիրոս Սարյանը հերոս էր ոչ թե նրա համար, որ լավ էր նկարում այլ, որ Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում համաձայնեց և ընդունեց միասնիկյանի խնդրանքը գալ ապրել Երևանում։
Պատգամավորը հայտարարեց, որ երկրի տնտեսության վիճակը որոշվում է կոնսաթոշակների մակարդակով։
«Եթե երկիրը խելքով են ղեկավարում, ունենում ենք փող, եթե այդպես չեն անում ՝ չենք ունենում»,-ասաց Նազարյանը և շարունակեց. «Կենսաթոշակառուները դեռ պետք է գոհ լինեն, որ չենք հասել մի կետի, երբ նրանց առաջարկեն բարձր կենսաթոշակ ստանալու համար անցնել ատեստացիա՝ ապացուցեն, որ իրենք լավ տատ ու պապ են, նոր կենսաթոշակը կբարձրանա»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ կարելի է այդ գաղափարը ներդնել, որից հետո երեխաներն ավելի լավ տատ ու պապ կունենան։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան.Մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան կշարունակի ՀՀ դեմ թշնամական իր քաղաքականությունը
- Կառավարությունը որոշեց թոշակառուների կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկել