Գերասիմ Վարդանյան. Իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ
Դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա դիմել է ընկերներին.
«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ, 5 ամիս ապօրինի կալանքի մեջ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեցի: Սա մեր պետականությանը սպառնացող վտանգի փուլում ժողովրդական ընդվզմանը զուգահեռ իմ մասնակցությունը բանտով կանգնեցնելու հերթական գործողությունն էր:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են իմ և ընտանիքիս կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ շահերը պաշտպանող և միևնույն ժամանակ արդեն իմ և մեր բոլորի պայքարի ընկերներ Սերգեյ Հարությունյանին, Սոսե Արմենովային: Շնորհակալություն եմ հայտնում իմ դաշնակցական ընկերներին:
Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանի տնային կալանքը վերացվեց
- Գերասիմ Վարդանյանի գործով ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողովին. Փաստաբան
- Հնարավոր բոլոր մեթոդները գործի դնելով՝ փորձում են Գերասիմ Վարդանյանին մեկուսացնել, խոչընդոտել քաղաքական գործունեությունը. փաստաբան
- Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամին
- Չորս տարի քաղաքական հետապնդումներով, հալածանքներնով չկարողացան Գերասիմին լռեցնել. Փաստաբան