Փաշինյանը Գյումրիում տոնածառ տեղադրելու հարցը կլուծի
«Նույնիսկ 1988թ․-ի երկրաշարժի տարում Գյումրին Ամանորին ուներ տոնածառ։ Պարոն վարչապետ, իմ երեխաների և բոլոր գյումրեցի փոքրիկների անունից հարց եմ հնչեցնելու՝ արդյո՞ք այս տարի, քաղաքական ստեղծված իրավիճակում, Գյումրին կունենա զարդարանք և գլխավոր տոնածառ»,- ԱԺ-ում հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։
«Եթե ասում եք, որ նույնիսկ 1988թ․-ին է Գյումրիում տոնածառ եղել ուրեմն այս տարի էլ կլինի, այլընտրանք չկա։ Մենք կնայենք ու կլուծունեք հարցը»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան