Մշակույթ 15:16 13/11/2024 Հայաստան

«Ընդամենը պահանջում ենք՝ թույլ տվեք, մտնենք ներս, ստեղծագործենք. «Գոյ»-ի դերասաններ

«Մենք չենք հոգում, մինչև վերջ կգնանք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի դերասան Էդգար Անդրեասյանը։

Նա նշեց, որ դժվար է գիտակցելը՝ հնարավորություն ունես ստեղծագործելու, բայց այդ տարածքը փակ է, չես կարողանում գնալ, ստեղծագործել։

«Դրանից ոչ մեկը ոչ մի օգուտ չի քաղել՝ ոչ պետությունը, ոչ Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարությունը, բայց մենք տուժել են մեր չստեղծագործելով։ Ո՞ւմ է  դա օգուտ բերում, դեռ ոչ մեկս չենք հասկանում»,- ասաց դերասանը։ 

«Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ են փակել թատրոնի դուռը ու թույլ չեն տալիս մտնել ներս, զբաղվել գործով։

«Արդեն շունչս կտրվում է»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ հրավերներ ստանում են այլ թատրոններից, բայց «Գոյ թատրոնը» իր հայրենինքն է։

«Պահանջում եմ իմ տարածքը տրամադրեն ինձ՝ ստեղծագործելու համար։ Արդեն խեղդվում ենք, մարդ ենք, չէ՞։ Ընդամենը ստեղծագործող մարդիկ ենք ու պահանջում են՝ թույլ տվեք, մտնենք ներս, ստեղծագործենք»,- ասաց դերասանուհի Մ. Պետրոսյանը։ 

Այսօր «Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց։ Դեռևս փետրվարին դիմում էին ներկայացրել ՄԻՊ-ին, սակայն մինչ այս պահը չունեին որևէ պատասխան, ուստի գնացել էին ՄԻՊ՝ հասկանալու, ինչո՞ւ են լուռ։

Հիշեցնենք, որ  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։

Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս  շարունակ  ապօրինաբար  դադարեցվել  է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։

«Գոյ»-ի դերասանները նոյեմբերի 4-ին գնացել էին  թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։  Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, սկսել են նստացույց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}