Ցուցմունք կորզելու համար ոստիկանների կողմից եղել է դաժան վերաբերմունք. ԵԽ կոմիտե
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ հրապարակել է զեկույց՝ ներկայացնելով ոստիկանության և զինվորականների կողմից ազատությունից զրկված, ինչպես նաև բանտերում, սոցիալական խնամքի տներում (ինտերնատներում) պահվող անձանց վիճակը։
Ըստ զեկույցի, պատվիրակության կողմից հարցված անձանցից շատերը նշել են, որ ոստիկանությունն իրենց հետ պատշաճ է վարվել։
Այնուամենայնիվ, պատվիրակությունը ստացել է որոշ մեղադրանքներ ոստիկանության կողմից վերջերս բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական դաժան վերաբերմունքի մասին, հատկապես հարցաքննության ժամանակ։ Դրանք, ըստ հաղորդումների, եղել են ցուցմունք կորզելու կամ այլ տեղեկություններ ստանալու նպատակով:
Կոմիտեն նաև ընդգծել է, որ ոստիկանները չպետք է ներկա գտնվեն ձերբակալվածի բժշկական զննության ժամանակ, և բժշկական փաստաթղթերի գաղտնիությունը պետք է խստորեն պահպանվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին