«Ժողովուրդ». Եվրոպամետ ուժերը արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի. Ի՞նչ են մտադիր անել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել: Եվրոպամետ ուժերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որքան էլ իբրև եվրոպամետ է դիրքավորվել, ԱԺ-ում մերժելու է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի իրենց նախագիծը. ուստի արտախորհրդարանականներն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի և մտադիր են օրենքի պահանջով 60 օրում 300 հազար ստորագրություն հավաքել, որի դեպքում արդեն, երկրորդ փուլով, նախագիծը ինքնաբերաբար, օրենքի ուժով կդրվի հանրաքվեի:
«Իշխանությունները չէին թաքցնում իրենց դժգոհությունը: Նրանք մեր այս նախաձեռնությունը համարում էին արկածախնդրություն, «ազգային ազատագրական պայքար», չգիտես ինչու՝ հեգնանքով: Այնպես որ, ես չգիտեմ՝ որքանով է անհամաձայնության այդ տեսակետը պաշտոնական, բայց այն կիսում են ՔՊ անդամ պատգամավորները: Մենք 60.000 քաղաքացիների քվեները ջուրը չենք գցի: Ի սկզբանե նշել էինք, որ մինչև վերջ գնալու ենք մեր նպատակին հասնելու համար, և եթե մերժվի, 300 հազար ստորագրություն էլ կհավաքենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Նշենք, որ ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով հավաքված 60 հազար ստորագրություններն արդեն ԿԸՀ-ում են: Արտախորհրդարանական ուժերը մտադիր են արդեն նոյեմբերի վերջին նախաձեռնությունը ԱԺ տանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին