Իշխանության սրտի օլիգարխների մոտ աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը. Թադևոս Ավետիսյան
«Բյուջեի հարկային ծրագրված մուտքերը թերակատարվում են շուրջ 8 %-ով, կամ 150 մլրդ դրամով և սա այն դեպքում երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6 %։ Այսինքը՝ իշխանության սրտի օլիգարխների մոտ աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը»,-2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարությունների ֆոնոին մեծանում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը։
«Բյուջեի քննարկման ամփոփ պատկերը նույնն է․ օրվա իշխանությունը նորից խոստանում է՝ երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն ու զարգացում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում աճող անորոշություններ են և ռիսկեր։
«Ընդամենը փոխվում են փաթեթավորումներն ու շեշտադրումները․ որտեղ նույնիսկ աննշան ասելիք կա թվախեղտ են անում, իսկ լայնամաշտաբ ձախողումներն ու չիրականացված խոստումները քողարկելու համար անտեսում են թվերն ու փաստերը՝ մտնելով անսահման պոպուլիզմի և ավելի սուտ խոստումների իրենց հարազատ տիրույթ։ Ասենք օրինակ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում պատերազմի սպառնալիքը օդում կախված, «հարկ վճարողը հռչակվում է հերոս»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներով և քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դիտարկելով, սոցիալական նշանակության միկրոբիզնեսի հարկային արտոնությունները վերացնելով ու հարկային բեռը հետևողական ավելացնելով, «նախորդ երկու տարիներին բերել ենք երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժնի հետ աղերս չունենալով և այլն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Թոշակառուները պետք է գոհ լինեն, որ չեն առաջարկում բարձր կենսաթոշակ ստանալու համար ատեստացիա անցնեն. Գեղամ Նազարյան
- Ձեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին
- Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին