Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը գլխավորելու է նոր դեպարտամենտ, որը կոչվում է պետական կառավարման արդյունավետության վարչություն։ Այս մասին գրում է CNN-ը։
Թրամփի խոսքով՝ Մասկը կշարունակի պայքարել «կառավարական բյուրոկրատիայի դեմ», կրճատել ավելորդ կանոնակարգերը և կօգնի դաշնային գործակալությունների վերակառուցմանը և նվազեցնելու նրանց «անտեղի ծախսերը»: Նրա հետ գերատեսչությունը կղեկավարի գործարար Վիվեկ Ռամասվամին, ով Թրամփի մրցակիցն էր փրայմերիզներում։
Իլոն Մասկն այդ որոշմանն արձագանքել է այսպես. «Վտանգ ժողովրդավարությա՞ն համար։ Ոչ, սպառնալիք բյուրոկրատիային»։
«Մասկն իսկական հանճար է և հեռատես: Բայց իր նոր աշխատանքում աշխարհի ամենահարուստ մարդը կարող է ջնջել կանոնակարգերը՝ միաժամանակ վայելելով իր բիզնեսի համար հսկայական դաշնային պայմանագրերը: Սա մի իրավիճակ է, որ տագն ապներ է պարունակում, կարող է առաջացնել նաև շահերի բախում»,-նշում է CNN-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան