Կենտրոնի թաղապետարանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվեցին
Հակակոռուպցիոն կոմիտեն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի պաշտոնյաներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Քիչ առաջ Panorama.am-ը տեղեկացավ, որ երեկ ձերբակալված չորս անձանց դեպքում էլ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունները։
«Նրանց մեղադրանքներ են ներկայացվել քաղաքացու կողմից կաշառք տալու և պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ երեկ չորս ձերբակալվածներից մեկը քաղաքացի է, որը կաշառք է տվել, մյուս երեքը թաղապետարանի աշխատակիցներ։ Ձերբակալվածների թվում են Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն ու նրա տեղակալը։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, արձագանքելով իր ղեկավարած կառույցում տեղի ունեցած ձերբակալություններին, հայտարարել է՝ դեմ է աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։
«Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնի թաղապետարանի չորս աշխատակից է ձերբակալվել, նրանց թվում պաշտոնյաներ կան. Մանրամասներ
- Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
- Արաբկիրի թաղապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, տեղակալների նկատմամբ՝ կալանքը
- Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան