Մշակույթ 19:35 13/11/2024 Հայաստան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի ժառանգության շարունակական ոչնչացումների մասին

Monument Watch-ն ահազանգում է․

«2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի  նախաձեռնած «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով համաժողովի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն և Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) կոմիտեի քարտուղար Քրիստա Պիկատը հայտարարել է, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, որի համար շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Պիկատը նաև նշել է, որ այժմ,  երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն https://factor.am/825458.html :

Քրիստա Պիկատը հավելել է, որ  նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի՝ մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղահանվածներին առաջարկելու կառույցի աջակցությունը, և համոզվելու, որ նրանց  կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական առումներով՝ ներառելով նաև համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, այն կենդանի ժառանգության պահելու օգնության առաջարկը։ Այս համատեքստում Քրիստա Պիկատը կարևորել է, որ համայնքները սահմանեն  իրենց սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունեն և անհրաժեշտության դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն  պատրաստ է օգնություն ցուցաբերել համայնքներին։: Քրիստա Պիկատը նշել է, որ այժմ, 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից:

Մեր արձագանքը

Հիշեցնենք, որ 2020-2024 թվականների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն պատվիրակած՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության մանդատը և առաքելություն չի ուղարկել տարածաշրջան՝ փաստագրելու տարածաշրջանի ժառանգության իրական վիճակը և կանխելու Ադրբեջանի կողմից վերջինիս հետագա ոչնչացումը։

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողություններին՝ նշենք, որ դրանք սահմանափակվել են կոչերով և մտահոգությունների արտահայտմամբ: Ի մասնավորի՝  2020 թ. հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման, դպրոցների, մշակութային և կրոնական վայրերի թիրախավորման առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես եկավ ընդգծված չեզոքությամբ (https://en.unesco.org/news/situation-nagorno-karabakh-conflict-zone-unesco-statement)։ Այս կառույցը կոչ արեց երկու կողմերին պաշտպանել ժառանգությունը՝ իր բոլոր ձևերով (հուշարձաններ, պատմական լանդշաֆտ, ոչ նյութական ժառանգություն)։ Իհարկե, հայտարարության տեքստից չէին կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից բազմիցս ակնհայտորեն խախտված (ինչն այդպես էլ համապատասխան արձագանք չստացավ)՝ Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա առաջին ու երկրորդ արձանագրությունների (1954 թ. և 1999 թ.) դրույթների պահպանման հորդորները։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից գրեթե 10 օր անց, ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Ժառանգությունը վտանգված է» նկար-ազդակով վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ մշակութային ժառանգության հաշվառման նպատակով առաջարկելով առաքելություն ուղարկել տարածաշրջան (https://en.unesco.org/news/nagorno-karabakh-reaffirming-obligation-protect-cultural-goods-unesco-proposes-sending-mission), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի (Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված չլինելու պատճառով չի կարող ճանաչվել որպես կողմ) համաձայնությամբ և Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ խորհրդակցության միջոցով։ Մինսկի խմբի խորհրդակցությունը թերևս տեղի ունեցավ, բայց շոշափելի արդյունքների չհանգեցրեց․ 2022 թ. փետրվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռավար հանդիպման ժամանակ՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ որոշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաքելություն ուղարկել երկու երկրներ՝ մոնիթորինգի ենթարկելու մշակութային ժառանգության վիճակը և ուսումնասիրելու ինչպես Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայկական, այնպես էլ Հայաստանում ադրբեջանական ժառանգության վիճակը (https://www.primeminister.am/en/press-release/item/2022/02/04/Nikol-Pashinyan-video-conference/)։  Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունից մեկ ամիս անց կազմակերպության գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնական Էռնեստո Օտտոնեն հայտարարեց, որ իրենք դեռ սպասում են Ադրբեջանի պատասխանին։ «Մինչ այժմ մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին և անհաջողության մատնվել․․»,- ասված է հայտարարության մեջ (Nazaretyan, Artsakh’s Cultural Heritage Under Threat)։ Իսկ ահա 2020 թ. դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարածեց մամուլի հաղորդագրություն, որում ցավում էր, որ ԼՂ փորձագետների անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու գործընթացը կանխվել է Ադրբեջանի կողմից (Ambartsumian, Why Armenian Cultural Heritage Threatens Azerbaijan’s Claims to Nagorno-Karabakh): Նշենք, որ պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փաշինյանը նախատեսում է տեսակապով միանալ ԵԱՏՄ գագաթաժողովին
Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս  է հայտնաբերվել, նախատեսում է Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք  ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
11:38
Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
11:05
Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո խոսել է առաջին անգամ
Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թռիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}