Սպանված զինծառայողը տան միակ տղան է. ՊՆ-ն դեպքի մասին լռում է
Այսօր բանակում զոհ ունենք։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Panorama.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։ Վերջինի հեռախոսն անջատած է։
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չունի, կճշտի, կասի։
Panorama.am-ի տեղեկություններով սպանված զինծառայողը Արտաշատի շրջանի Աբովյան գյուղից է։
Գրիգոյան Նարեկը բանակ զորակոչվել է 6-7 ամիս առաջ։ Ծառայել է Տավուշի զորամասերից մեկում։ Նա տան միակ տղան էր, երեք քույր ունի։
«Նորմալ տղա էր, ադեկվատ։ Մնացածը պարզ չի, մնացածը մեզ էլ է հետաքրքիր, թե ինչ է եղել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասացին գյուղացիները։
Լուսանկարը՝ Ս. Բադոյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան