Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք անիվներով դագաղ են. Փաշինյան
«Շուրջ 1000 քաղաքացի կլինի, իմ ենթադրությամբ, ովքեր մենքենա են գնել անհատապես, ոչ թե դիլերներից այն ակնկալիքով, որ այդ մեքենաները կհասնեն հունվարի 1-ից հետո և/կամ ձեռք են բերել և այդ մեքենաները հասել են արդեն, բայց քանի որ 8000-ի քվոտան սպառված է, սպասում են մաքսային կետերում որպեսզի հունվարի 1-ից հետո նոր իրականացնեն մաքսազերծումը»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը։
Ըստ նրա, խնդիրն այն է, որ այս քաղաքացիները կառավարությանը, պետությանը վստահել են, իմացել են խաղի կանոնների մասին։
«Մեծ հաշվով հարցն այն է՝ արդյո՞ք այս մարդիկ կարող են ակնկալել, որ իրենց նկատմամբ արդարություն կլինի, թե ոչ»,- ասաց Բաբայանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին՝ ասաց. «Ես եկել եմ որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի՝ ինքս համաձայն չլինելով դրա հետ։
Ինչու այդ որոշումը կայացրեցի, որովհետև, կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, միայն այդ պատճառով պետք է այդ որոշումը կայացնենք դրա հետ համաձայն չլինելով։
Արձագանենք, որ 2025 թվականի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ 5000 մեքենայի քվոտա կտրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին»։
Նա նշեց, որ բազմաթիվ հարցերում ստիպված են կայացնել ոչ ճիշտ որոշումներ, որովհետև նախկինում իրենց կայացրած որոշումները բավարար չափով համապատասխան չեն եղել պետականության տրամաբանությանը, և իրենք անընդհատ այս ցիկլի մեջ են:
«Ձեր բարձրացրած հարցը համարում եմ՝ պետք է չուզենալով լուծենք, քանի որ ի սկզաբնե մեր պետական կոմունիկացիան եղել է ոչ ճիշտ։ Դա միակ պատճառն է, որ այդ որոշումը պետք է կայացնենք»,- ասաց Փաշինյանը։
Նարեկ Բաբայանն արձագանեց. «Համաձայն եմ, որ որոշումը ինչ-որ կերպ տարեթվերի սահմանափակումով արժեր ընդունել, ուղղակի խնդիրն այն քաղաքացիներն էին, որոնք իրազեկվելու հնարավորություն չէին կարող ունենալ»։
Այնուհետև Փաշինյանը խոսեց ճանապարհատրանսպորտային պատահարների մասին՝ նշելով, որ մինչև հիմա գնահատված չէ, թե այդտեղ հին ավտոմեքենաներն ինչ դեր ունեն. «Մեքենան կարելի ա նորոգել, մեքենան կարելի ա էլի նորոգել, մեքենան կարելի ա էլի նորոգել, մեքենան կարելի ա 10 անգամ նորոգել, բայց մեզ մոտ մեքենաները նորոգվում են 100-200-300-400 անգամ։ Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնց ժողովրդական լեզվով ճիշտ անվանում է տրվել, անիվներով դագաղ։
Եթե կառավարությունը որոշում կայացնի «անիվներով դագաղները» հանում են, շատ լեգիտիմ փաստարկ կլինի, բայց այդ մարդիկ 10 տարի առաջ չեն իմացել, որ 15 տարի հետո Հայաստանում անիվներով դագաղները պետք է արգելվեն։ Ուրեմն բոլորս դեպի անիվներով դագաղներ»։
Հայաստանին 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8 հազար հատ չափաքանակով /յուրաքանչյուր տարի/, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 2025 թվականի քվոտայի վերաբերյալ
- ՊԵԿ. էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներն այսօրվանից կմաքսազերծվեն
- Կառավարությունը 600 արտոնյալ ներմուծման հայտ հաստատեց էլեկտրական շարժիչով մեքենաների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան