Քաղաքացին ԱԺ շենքի մոտ սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը
Նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային տարածքի սեփականության հետ կապված խնդիրներ: Այս մասին գրում է ArmLur.am-ը՝ վկյակոչելով իր տեղեկությունները։
Նա հայտարարել է՝ քանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա, կհրկիզի իրեն և իր մոտ եղած պտուտակահանը կմտցնի կոկորդը։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ իրավապահները պարզել են, որ քաղաքացին 1947 թվականին ծնված Վ. Մ․-ն է, որը Գավառ քաղաքի բնակիչ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան