Դեպի Բալի ու հակառակ ուղղությամբ թռիչքները չեղարկվում են մոխրի պատճառով
Մի քանի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Բալի և հակառակ ուղղությամբ՝ Ինդոնեզիայի հանգստավայր կղզու մոտակայքում գտնվող հրաբխից դուրս եկող մոխրի վտանգավոր ամպերի պատճառով: Այս մասին գրում է BBC-ն։
Չորեքշաբթի Qantas, Jetstar և Virgin Australia ընկերություններն իրենցից տոմս գնած ուղևորներին տեղեկացրել են թռիչքների խափանումների մասին՝ նշելով, որ Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռան մոխիրը վտանգավոր է թռիչքների համար։
Հանգստյան օրերին՝ տասը մարդու կյանք խլած խոշոր ժայթքումից մեկ շաբաթ անց, հրաբուխը դեպի երկինք է արտանետել 9 կմ-անոց մոխրի սյուն։
Հրաբխային մոխրի պատճառով ու անվտանգության նկատառումներով Ինդոնեզիայում հետաձգվել է նաև Ջազի փառատոնը։ Այն նախատեսված էր անցկացնել Լաբուան Բաջո քաղաքում, որը հիշյալ լեռից մոտ 600 կմ հեռավորության վրա է գտնվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին