Կրթություն, գիտություն 19:04 13/11/2024 Հայաստան

Վերջին զանգի միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրի, բիզնեսի․ Ժաննա Անդրեասյան

 Վերջերս նախարարությունը շրջաբերական է ուղարկել հանրակրթական հաստատություններ, որտեղ նշված է՝ վերջին զանգի միջոցառումն անպայման պետք է ունենա մշակութային շեշտադրում։ Աժ-ում  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցին, ի՞նչ է արվել նախկինում, որ պետք է չարվի կամ ի՞նչ պետք է արվի հիմա, որը չի արվել նախկինում։

«Դպրոցական միջոցառումները լավագույն միջոցառումները չեն։ Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք,թե ո՞րն է տարբեր միջոցառումների նպատակը։ Դրանք վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես  գործընթացների, երբ վերջին զանգի պատրաստի սցենարներ են գնվում և որևէ բեմից որևէ երեխա սեփական խոսք չի ասում։ Դպրոցական բեմը պետք է լինի երեխաների ստեղծագործելու և ինքնարտահայտվելու տեղը։ Մեր փոփոխությունները միտված են դրան։ Խրախուսելու ենք, որպեսզի դպրոցները տան հարթակ երեխաներին և դադարեն խոսել երեխաների փոխարեն»,- պատասխանեց Անդրեասյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}