ՈՒՂԻՂ. Մեկնարկեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովը
Երևանում մեկնարակել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովը։
Այն կազմակերպվել է ի պատասխան ՄԱԿ-ի որոշման՝ Ադրբեջանին նշանակել որպես COP29-ի հյուրընկալող՝ չնայած Լեռնային Ղարաբաղի(Արցախի) ժողովրդի նկատմամբ ագրեսիայի հետ կապված անհանգստություններին, ինչպես նաև ավտորիտար քաղաքականությանը և հայատյացությանը, ինչպիսիք են Իլհամ Ալիևի հռետորաբանությունը։
Միջոցառումը կքննարկի տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության վրա:
Միջոցառման հատուկ հյուրն է բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։
Միջոցառման բանախոսներն են՝ Շուշանիկ Հարությունյան, սոցիոլոգ, Կլիմայական արդարադատության հայկական նախաձեռնություն
Բրյուս Պողոսյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
Աննա Մելիքյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արա Ղազարյան, միջազգային իրավունքի մասնագետ
Սիրանուշ Սահակյան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ
Արմինե Հայրապետյան՝ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տնօրեն
Թեհմինե Ենոքյան, Green Armenia ՀԿ տնօրեն
Իրինա Ղափլանյան, կլիմայի փոփոխության փորձագետ
Վիկտորյա Բուռնազյան, Էկոլուր ՀԿ փոխնախագահ։
Հատուկ ելույթով հանդես կգան Արցախում «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» ղեկավարի տեղակալ պարոն, գինեկոլոգ Էդուարդ Ղահրամանյանն ու բնապահպան ակտիվիստ Արշակ Մակիչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում