ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել. Անի Բադալյան
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի փոխում կազմակերպության վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել»,-այդ մասին իրեն ուղղված հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ, քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման հարցեր՝ շեշտը դնելով նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի, ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի նախապատրաստման և կազմակերպման վրա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը» և հավելել, որ կազմակերպության երկու երկրներն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ օգնել են Ադրբեջանին։
Հարակից հրապարակումներ`
- Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը. Արա Պողոսյան
- Զախարովան՝ Հայաստանի քաղաքական կուրսի մասին. Կարծես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ինչ-որ տարբեր երկրներ են
- Զախարովա. ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան