Քաղաքական 22:37 14/11/2024

Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր ընդդիմախոսներին լռեցնել չի ստացվում, նա որոշել է ամեն անգամ բարձրացնելով ցինիզմի և հանդգնության դոզան, մեզ բոլորիս ինֆարկտի հասցնել։ Դե, բանտերով, ծեծ ու ջարդով, գործից հանելով, վախի մթնոլորտով չի ստացվում կտրել ճշմարտությունը բարձրաձայնողների վրդովմունքը, գործի է դրվում սրտացավ և հասկացող մարդկանց հանկարծամահության հասցնելու պլանը։

Ուստի, չտրվելով նրա սադրանքին՝ խորը շունչ քաշեցի, մի բաժակ կանաչ թեյ պատրաստեցի և որոշեցի գրավոր կերպով անցնել հակադարձմանը։ Եթե դատարանի քաղաքական, անհիմն և խտրական սահմանափակումները չլինեին, անշուշտ, ուղիղ եթեր կմտնեի և հատ-հատ, փաստերով և փաստարկներով, էմոցիայով և ներվով կանդրադառնայի նրա սնանկ, պրիմիտիվ և ոտքից գլուխ ֆալշ մենախոսությանը, բայց ստիպված կջանամ դա անել տեքստով։

Եվ այսպես.Որպես իր ելույթի քարոզչական փաթեթավորում և հոգեբանական հնարք, նա ընտրել էր «ներառականության» սկզբունքը՝ ամենասկզբից հայտարարելով, որ «խոսքը բոլորիս մասին է», որ «ոչ մեկի դեմ կոնկրետ ուղղված չէ»։

1. Ֆիքսենք, որ սա և դեպի «գլոբալ», աշխարհայացքային թեմաներ շեղվելը սեփական մեղքերը, հանցանքներն ու սխալները սվաղելու, «սաղս մեղավոր ենք» հիմար թեզի տակ պախկվելու պրիմիտիվ փորձ է։

2. Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է։ Ահա սա էր 43 րոպեանոց իր ծրագրային ելույթի ֆունդամենտը, բազիսն ու ելակետը։ Նա փորձում էր պետականության փլուզման իր անձնական մեղքը մատուցել՝ որպես հայ ժողովրդի կոլեկտիվ մեղք։

3. Եվ քանի որ նույնիսկ մուտիտա-կռուտիտային ֆինտերի համար իր ինտելեկտուալ լեվըլը վաղուց չի բավարարում, նա հենց հաջորդ նախադասության մեջտեղում հակասում է ինքն իրեն, քարուքանդ անում իր իսկ առաջ քաշած թեորեմը՝ պնդելով, թե այդքանից հետո հայ ազգը մինչև հիմա գոյություն ունի պետականության պահպանված ավանդույթների շնորհիվ։ Այդ ո՞նց. մի կողմից մեր սոցիալ-հոգեբանությունը հակապետակա՞ն է ու մենք միաժամանակ պահպանվել ենք պետականության ավանդույթների շնորհի՞՞՞վ։ Да, господин Пашинян… դու ոչ միայն ձախողված վարչապետ ես, այլև անտաղանդ իդեոլոգ, ինչը բնական է. չի ստացվում երկար ժամանակ մատով չստիկ կրելուց հետո միանգամից ճխտվել Corneliani կոշիկի մեջ (սա, իհարկե, փոխաբերական իմաստով, քանզի բուն, ուղիղ իմաստով դա քո չկայացած թիմի մոտ հիմա շատ լավ ստացվում է)։

4. Կրկին համոզվեցի, որ քրիստոնեական ուսմունքի մասին նրա պատկերացումներն ամբողջությամբ աղավաղված են, մեղմ ասած՝ նեոպրոտեստանտական, իսկ իրականում՝ աղանդավորական են, որովհետև հաջողակ, փողի հետ ընկերակցած մարդուն հերոս ներկայացնելու զավեշտալի «հոգևոր» փորձերը միայն այդ հիմնավորումն ունեն։ Իրական քրիստոնեության մեջ հերոս լինելը շատ բարդ բան է, դրա համար պետք է ոչ միայն հավատամք ունենալ, այլև պատրաստ լինել ամեն գնով պաշտպանել այն։ Իրական քրիստոնեությունն անձնազոհություն է ենթադրում ոչ այնքան սեփական անձի, որքան այլոց համար։ Ինչպես կփաստի Ավետարանը, ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան Փաշինյանը կկարողանա փրկություն գտնել։

5. «Գինի լից»-ի միջի կամավորի դրվագը, կարծում եմ, սխալ է հասկացվել։ Այդ երգը ոչ այնքան կամավորության, որքան արդար վրեժի և արդարադատության մասին է, և հենց այդ օրինակի վրա հենելով, Նիկոլը ենթագիտակցաբար կռիվ էր տալիս ոչ թե կամավորների, այլ վրիժառուների դեմ։ Կարիք չկա բացատրելու, թե ինչու…

6. Պետության ներսում «բանակ VS հարկատու» հակադրումն ինքնին տխմարություն է, որովհետև բոլոր, կրկնում եմ, բոլոր կայացած պետականություններում բանակը մշտապես եղել է և մնում է կուլտ, մեծարման և հարգանքի առարկա։ Վերցրեք ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, նույն Թուրքիան։

7. Անշուշտ, սրտից թույլ մարդկանց համար առանձնահատուկ ռիսկային էր լսել, թե ինչպես է Նիկոլը նախատում, որ չի կարելի ամեն ինչ «գցել խեղճ ու կրակ զինվորի վրա»։ 44-օրյա պատերազմի պարտությունը Զինված Ուժերի վրա համառորեն գցող, իբր 11.000 դասալիքների մասին հորջորջող, բերված աղետի պատասխանատվությունից փախչող և դրանով նոր աղետներ բերող «Գերագույն Գլխավոր հրամանատարի» շուրթերից նման ցինիկ ձևակերպում լսելը, ինչ խոսք, ուժեղ ներվեր է պահանջում։ Մանավանդ, որ քիչ անց էլ այդ նույն ցիցերոնը խրոխտ տոնայնությամբ արտաբերում է, թե գալիս են պահեր, երբ պիտի պատասխանատվություն վերցնես։ Յա, իրո՞ք (պլագիատի համար հայցում եմ հեղինակի ներողամտությունը)։

8. «ՊՊԾ-ն բուծել ենք, դրա համար ոչ մեկիս սպանել չեք կարող» նրա տխմարագույն միտքը հակապետական մտածելակերպի շեդևր է, քանզի ո՞ւր է պետությունը, եթե նրանց սպանելու մտադրություն ունեցողներն ազատության մեջ են և ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։

9. Երբ Նիկոլը նորից փորձում էր հիմնավորել «իրական» Հայաստանի իր զառանցանքը և հիշատակում էր իր հանդիպած սասունցիներին, մշեցիներին, վանեցիներին, իգդիրցիներին, մտքումս մեղադրանքի սլաքներն ուղղվեցին ոչ թե դեպի նրան, այլ դեպի այդ մարդկանց։ Դուք ի՞նչ սասունցի, մշեցի, վանեցի կամ իգդիրցի, որ այսքանըց հետո Նիկոլի հետ համաձայնում եք շփվել, նա էլ ձեզ դասեր է տալիս…

10. Եվ վերջում թափահարելով պլաստիկատի կտորի վերածված Հայաստանի քարտեզը, նա արտասանեց իր «коронный», եզրափակիչ խայտառակությունը՝ «հայը փնտրել է (կրկնել 4 անգամ) և գտել է իր հայրենիքը, դա Հայաստանի Հանրապետությունն է»։ Այսի՞նքն, էդ ո՞նց թե հայը փնտրել է իր հայրենիքը։ Նման անհեթեթություն մեկ էլ Ալիևն է բարբաջում «եկվոր հայերի» պրոպագանդայի շրջանակներում։ Նույն ձեռագիրը, նույն մտածելակերպը, որը, երևի, Կազանում փսփսալու ժամանակ է նորից թարմացվել։

Հ.Գ. Մինչ ավարտում էի հոդվածս, ինձ ասացին, որ Նիկոլն այս ընթացքում թրաշվել է։ Կասկած չունեմ, որ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը։ Ինքս հրապարակավ խոստացել եմ թրաշվել նրա պաշտոնանկության օրը, ուստի տարոսը ինձ։ Բայց հիմա վերադառնանք մեր հրեշներին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

14.11.2024



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}