Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո սկսել է տարածքի ազատումը հայկական հետքից. Արմինե Հայրապետյան
«Պատմամշակութային ժառանգության ոչնչացումով աղճատվում է բնապատմական լանդշաֆտը»,-Երևանում կայացած «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տնօրեն Արմինե Հայրապետյանը։
Նա նշեց, որ միայն հուշարձանները չեն ոչնչացվում ադրբեջանցիների կողմից, նաև բնական լանդշաֆտն է ոչնչացվում։
«Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո սկսեց կիրառել 1920 -ականներից որդեգրած իր քաղաքականությունը՝ տարածքի ազատումը հայկական հետքից։ Այս պահին փորձում է ջնջել Արցախի հայկականությունը՝ միգուցե դրանով նաև փակելու հայրենիք գաղափարի խնդիրը»,- ասաց Ա.Հայրապետյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն հիմնահատակ ավերել է Շուշիի 19-րդ դարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամ, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Աստվածածնի եկեղեցին։ Դրան զուգընթաց ոչնչացվում են խաչքարեր, հուշահամալիրներ՝ նվիրված Արցախյան ազատամարտին, Հայրենական պատերազմին։ Հիմնահատակ ավերվում են բնակավայրեր, գերեզմանոցներ։
«Այսինքն, Ադրբեջանը գետնի վրա վերացնում է այդ տարածքի հայկականության մասին վկայող պատմական փաստեր։
Պատմամշակութային ժառագությունը ժողովրդի հիշողության կրիչն է։ Այսօր Ադրբեջանը պատերազմում է մեր ժողովրդի հիշողության դեմ, որպեսզի ամեն ինչ վերացնի, արցախահայությունը Արցախ վերադառնալու հույսեր չունենա»,- ասաց Ա. Հայրապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սիրանուշ Սահակյան. Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին
- Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից
- Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
- Մինչև 2020-ի պատերազմն Արցախում ապրում էր 150 հազար հայ, այսօր՝ 13, ահա թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին. Ստեփանյան
- Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
- Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
- Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան