Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ և դա պետք է շարունակություն ունենա․ Բագրատ Սրբազան
«Վերաբերմունքը չի փոխվել որևէ ձևով այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողի նկատմամբ՝ ոչ իր լեգիտիմությամբ, ոչ էլ Հայաստանի շահերը սպասարկող երևույթի և մեր պահանջը հստակ կերպով շարունակվում է։ Այդուհանդերձ, եթե ինքն իրեն որպես ՀՀ-ն ներկայացնող համարում է, պարտավորություն ունի կատարելու քայլեր, որոնք ինչ-որ չափով պետք է համապատասխանեն և իրական լինեն Հայաստանի շահի համար»,- այս մասին հարցազրույցի ընթացքում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ և դա պետք է շարունակություն ունենա։
«Գերիների վերադարձը, ՀՀ ինքնիշխան տարածքների գրավումն Ադրբեջանի կողմից պետք է հնչեր այնտեղից, որտեղ կարծում ենք պետք է գտնվեր։ Եթե համարձակություն լիներ այդ խնդիրներն արծարծելու և ինքն իրեն համարում է Հայաստանի ներկայացուցիչ, ուրեմն դա է միակ ճանապարհը»,- ասաց Սրբազանը՝ արձագանքելով Բաքվում տեղի ունեցող COP29-ը համաժողովին և դրա շուրջ ստեղծված իրավիճակին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։