Ինչու՞ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը գրում է.
«Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է և վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։
Նիկոլ Փաշինյան, ինչու՞ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։
Նիկոլ Փաշինյան, դու՝ ու՞ր,պ ատասխանատվությունն՝ու՞ր։
Ասում ես ՝ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։
Իրո՞ք։
Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՝ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը,ինչու՞ չարեցիր։
Ինչու՞ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։
Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը,որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։
Ինչու՞ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։
Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները,գերիներն ու անհետ կորածնըրը քո խղճին են։
Դու ես ասել,որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։
Ավելին,հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։
Նույնիսկ 2020 -ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝«Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
Ու աձսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձևացնում։
Ու՞ր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Ու՞ր…երևի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։
Հարակից հրապարակումներ`
- Եկել եմ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ.Նիկոլ Փաշինյան
- Մեր բանակի սրբագործման մոտեցումը Երրորդ հանրապետության ընթացքում մեծագույն սխալն էր. Նիկոլ Փաշինյան
- Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
- «Փաստ». Փաշինյանի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են
- Հորս ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր՝ ոչ մի հայ անվտանգ չէ. Ռուբեն Վարդանյանի որդի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան