«Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա հասավ հեղափոխությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստական տվյալներ. Ղազարյանը, ով ներկայացրել է պաշտոնը ստանձնելու մեկ հայտարարագիր, ըստ դրա՝ ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար և ստացել է չնչին աշխատավարձ ինչ-որ ՊՈԱԿ-ից և ԱԺ աշխատակազմից։
Սակայն իշխանական պատգամավորը ամիսներ առաջ՝ 2023 թվականին, Երևանում միանձնյա կարգով գնել է բնակարան։ Բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 783 հազար դրամ։
ՔՊ-ականները կպաշտպանվեն՝ հիշեցնելով իրենց «փրկօղակ» վարկը. այդ դեպքում հարց՝ բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել այժմ արդեն բազմաբնակարան ՔՊ-ականներին, ո՞ր գույքի գրավի դիմաց, թե՞ իշխող ուժի մանդատը բավական է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։