«Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում: Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից, Կենտրոն վարչական շրջանում տերմինալի և սուրճի սարքեր տեղադրելու համար, գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե Կենտրոնի թաղապետարանից ում են իրավապահները ձերբակալել: Նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոնի թաղապետարանում՝ աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում՝ ձերբակալվել են 4 անձինք, որոնցից 3-ը պաշտոնատարներ են։
Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց, որ պաշտոնյաները կալանավորվեցին։ Կալանավորվածներից մեկը առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է. ձերբակալվել էին նաև նրա տեղակալը ու ևս 2 անձ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։