Հադրութում 82 տարեկան կույր կնոջ վրա 16 գնդակի տեղ էր. ադրբեջшնցիների վայրագությունների մասին
«2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները մտել էին Հադրութ, մոտակա գյուղերը ու սարսափելի դեպքեր են տեղի ունեցել»,- Երևանում կայացած «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց Հադրութի բնակիչ Մարգարիտա Քարամյանը, ով լքել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքը 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։
Նրա ներկայացրեց, թե ինչ գազանությունների են դիմել ադրբեջանիցները Հադրութում. «23 խաղաղ բնակիչներ սպանվել են իրենց տներում կամ բակերում։ 16 հոգի դեռ անհետ կորած են համարվում, այդ թվում 4 կին, երկու երեխա։ Սպանվածներից երկուսն իմ բարեկամներն էին, ամուսիններ էին։ Նինա Դավթյանը 82 տարեկան էր, կույր էր։ Ամուսինե Դավիթը՝ 86 տարեկան էր։ Նինա Դավթյանին գնդակահարել էին իր անկողնում։ Մարմնի վրա 16 գնդակի տեղ էր։ Դավիթ Դավթյանին գլխատել էին հենց իր բակում։ Նրանց մարմինները գտել են 2-3 ամիս հետո։
Լենա Հակոբյանին գլխատել են, մասնատել են իր երկու հարևանների հետ, հուղարկավորել հենց իրենց բակում՝ երեքին մի գերեզմանափոսում։ Նրա ամուսնուն՝ Բենիկ Հակոբյանին, տեսել ենք հրապարած տեսանյութերում, ձեռքերը բարձրացրած գերի են տանում, բայց նրա ճակատագիրն առ այսօր անհայտ է, մարմինը չեն տվել։
Երկու տղամարդու գնդակահարել էին հենց Հադրութի կենտրոնի հրապարակում, նրանց փաթեթել էին Արցախի դրոշով ու գնդակահարել»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրանուշ Սահակյան. Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին
- Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից
- Մինչև 2020-ի պատերազմն Արցախում ապրում էր 150 հազար հայ, այսօր՝ 13, ահա թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին. Ստեփանյան
- Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում