ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ, եթե դրանք ներկայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման հայտարարությամբ Ժնևում հանդես է եկել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։ Նրա հայտարարությանն է անդրադարձել Reuters-ը։
Գատիլովը նշել է, որ Թրամփը նախկինում խոստացել էր մեկ գիշերվա ընթացքում լուծել ուկրաինական ճգնաժամը ։
«Լավ, թող փորձի: Բայց մենք իրատես մարդիկ ենք, իհարկե, հասկանում ենք, որ դա երբեք չի լինի։ Բայց եթե նա ինչ-որ բան առաջարկի քաղաքական գործընթաց սկսելու համար, դա ողջունելի կլինի»,-հավելել է դիվանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ Միրզոյան
- Մասկը համաձայն է. Ուկրաինայում պատերազմի շարունակման կողմնակիցների մեծ մասը վճարվում են
- Գուրգեն Արսենյանի հետ Մոսկվայում կպահպանենք, այսպես ասած, կառուցողական հարաբերություններ. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան