Սիրանուշ Սահակյան. Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին
«Պաշտոնապես հաստատված է՝ 23 հայեր այս պահին գտնվում են Բաքվում անազատության մեջ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ 18 դեպքերը տեղի են ունեցել 2023 թվականին»,- ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան՝ ելությ ունենալով «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին։
Իրավաբանն ասաց, նրանց կարգավիճակի մասին խոսելիս օգտագործվում է գերի, պատանդ տերմինները։
«Պատանդը ճիշտ է նկարագրում նրաց կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը կապված է ոչ թե կոնֆլիկիտի, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ»,-ասաց Ս. Սահակյանը։
Բաքվում անազատության մեջ պահվող 23 անձանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչներ են։
«Այս անձանց ազատ արձակումը կապված է և քաղաքական, և դիվանագիտական, և իրավական աշխատանքի հետ։ Նշեմ, որ խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառպես ապահովում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի շնորհից, բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաև կոմիտեի գործունեությունը»,-ասաց իրավաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
- Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
- Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
- Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
- ՈՒՂԻՂ. Մեկնարկեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում