Սուրենյանցը՝ Պապիկյանին. Անուններ հրապարակեք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով նախօրեին խորհրդարանում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, գրում է.
««Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Ես կարծում եմ, որ մենք պիտի լյուստրացիայի ենթարկենք մեր այդ շրջապատին», - հայտարարեց ՊՆ նախարարը՝ հավելելով, որ արդեն դիմել է վարչապետին, որ նմանատիպ գործընթաց սկսվի պետական կառավարման համակարգում։
«Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից», - շեշտել է Պապիկյանը։
Իմ կարծիքով՝ Պապիկյանի հայտարարությունը շատ ավելի արժեքավոր, հետևանքային կլիներ, եթե նա ԱԺ ամբիոնից պաշտոնյաների անուններ հնչեցներ:
Հակառակ պարագայում, ստացվում է՝ խորհրդարանական ամբիոնը դարձյալ օգտագործվում է պոպուլիզմի համար, ինչի նողկալի է, մանավանդ, այդ պոպուլիզմը կարող է քողածածկույթ հանդիսանալ, որի ստվերում լռեցվում է կոնկրետ պատասխանատվության հարց՝ բանակում տիրող բարդակի, արձանագրված սպանությունների համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան