Ազգային հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է. Գլխավոր մարզչի պաշտոնակատար
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանաԱզգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը։
Նախօրեին կայացած նախախաղային ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասել է. «Հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է: Հավաքականը գլխավորելու որոշումը կայացրի, որպեսզի լինեմ հավաքականի կողքին այս ծանր վիճակում, այլ ոչ լավ իրավիճակներում:
Ինձ համար առաջնային է լինել հավաքականի կողքին այս ծանր պահին»։
Խոսելով երկրպագուների մասին՝ նա նշել է. «Երբ թիմը պարտվում է, երկրպագուներն իրավունք ունեն դժգոհություններ հայտնել: Հավատում եմ մեր երկրապագուներին, շատ լիահույս եմ, որ խաղի ժամանակ մարզադաշտում 12-րդ «ֆուտբոլիստը» մեզ շատ է օգնելու։
Մեր երկրպագուների գործոնը հավաքականի, բոլորիս համար շատ կարևոր է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Red Eagles և FAF շարժումները նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ
- Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ
- Ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ մինչև գլխավոր մարզչի նշանակումը
- Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
- FAF-ի անդամները խաղի ընթացքում մտել են խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին