Վրաստանում ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) Ախալգորիի «անցակետերը» ժամանակավորապես փակվել են և մինչ օրս չեն բացվել, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այդ տեղեկությունը հաղորդել է վրաստանյան «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։
Ցխինվալիի շրջանի, այսպես կոչված, օկուպացիոն ռեժիմի նախագահ Ալան Գագլոևը «անվտանգության խորհրդի նիստում» ընդունել է «անցակետերը» փակելու որոշումը և ասել, որ «խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վրաստանում իրավիճակը, հավանաբար, դուրս կգա վերահսկողությունից»:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Օձիսիի «անցակետը» մոտ ապագայում չի բացվի, չնայած ընտրություններն ավարտվել են (Ախալգորիի և Ջավայի շրջանների բնակիչները կարող են, այսպես կոչված, սահմանը հատել ամեն ամսվա 20-ից 30-ը)։
Ըստ օկուպացիոն ռեժիմի դե ֆակտո նախագահի՝ որոշումն ընդունվել է «ապահովելու համար բնակչության անվտանգությունը և բացառելու Վրաստանի արևմտամետ ու ազգայնական արմատական ուժերի հնարավոր սադրանքները»։
DRI-ն նշել է` օկուպացիոն ռեժիմը, ամենայն հավանականությամբ, արևմտամետ ընդդիմությանն է համարում «արմատական ազգայնական ուժեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան